211652_close_icon
views-count2240 դիտում article-date 12:28 21-02-2022

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի

Այսօր՝ փետրվարի 21-ին, Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը, տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ 

«Սկզբնապես այս տոնը ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի և ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի պատվին էր, որոնք երկուսն էլ ծնվել էին փետրվարին՝ համապատասխանաբար 1732թ․ փետրվարի 12-ին և 1806թ․ փետրվարի 22-ին։ 

Այժմ այս տոնը ԱՄՆ ներկա ու անցյալ բոլոր նախագահների օրն է և նշվում է ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրը։ Տոնի կապակցությամբ երկուշաբթի օրը դեսպանատունը փակ կլինի», - նշված է հաղորդագրության մեջ։

 

Նմանատիպ նյութեր