211652_close_icon
views-count12880 դիտում article-date 20:30 18-02-2022

Դրանից հետո կամ էլ Երևանից մի խոսացեք, կամ ամոթից, երկուսն էլ դուք չունեք. Վիկտոր Մնացականյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին չորս նկարը էն օրերից է, երբ մենք 2019-ին հանում էինք  Նար-Դոս փողոցի մայթերի անօրինական տաղավարները (բայց և բանակցում և խնդրում և լիարժեք իրավական ուժ կիրառում ու էլ չասեմ մեզ վախեցնելու և թշնամանքի մշտական խնդիրները) և շարունակելու էինք Վարդանանցով շինանյութի շուկայի մայթերով մինչև Օղակաձև այգի:

Մնացած ֆոտոները արված են այսօր, Ալեք Մանուկյան-Վարդանանց (Գնունի) խաչմերուկի հարակից Հասարակական Տարածքի վրա 2 ՀԱՐԿԱՆԻ շինարարությունից։

Հետաքրքիր է իմանալ ո՞վ է թույլտվությունը տվել (17.11.2021) և հետագայում ցանկալի կլիներ օրենքով պարտադրել այդ ազգանունները նշվի շինթույլտվության ցուցանակի վրա։

Ու դրանից հետո, կամ էլ Երևանից մի խոսացեք կամ Ամոթից, երկուսն էլ դուք չունեք

Պուրա՞կ, չէ չգիտենք դա ինչա»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր