211652_close_icon
views-count1852 դիտում article-date 15:10 18-02-2022

Իսպանիայի ԱԳ նախարարը հայտարարել Է, որ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն պատերազմի չեն պատրաստվում

Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն պատերազմի պատրաստություն չեն տեսնում, Ռուսաստանի հետ տարաձայնություններն Ուկրաինայի իրադրության շուրջ կարելի Է լուծել երկխոսության միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին հայտարարել Է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսն Onda Cero ռադիոկայանին տված հարացզրույցում:

«Ռուսաստանի հետ չկան տարաձայնություններ, որոնք մենք չկարողանանք լուծել երկխոսության միջոցով,- ասել Է նախարարը:- Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Եվրամիությունը չունեն ոչ մի կարգի գաղտնի ծրագրեր, գաղտնի շահեր կամ որեւիցե այլ բան, ինչը բացատրության չի ենթարկվում»:

«Պատերազմից կարելի խուսափել, եւ այն հարակվոր չԷ»,- հավելել Է Ալբարեսը: Նրա վարակծով՝ «ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Եվրամիությունը ոչ մի պաերազմի Էլ չեն պատրաստվում»: «Ռուսաստանը պետք Է ապաԷսկալացիա սկսի»,- կարծում Է նա: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում:

Պեսկովն ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր