211652_close_icon
views-count1554 դիտում article-date 17:44 16-02-2022

ՊՍԺ-ն փայլուն հանդիպում անցկացրեց. Մաուրիսիո Պոչետինո

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալի» դեմ տարած հաղթանակը (1:0):

«Պրեսինգի ենթարկելով նրանց կիսապաշտպաններին՝ մենք «Ռեալին» թույլ չտվեցինք զարգացնել իրենց կոմբինացիաները։ Ջանքեր էինք գործադրում, որ կանգնեցնենք նրանց ու գնդակը հնաարվորինս վերև վերադարձնենք։ Փորձեցինք 90 րոպե վերահսկել խաղը։ Այնքան էլ շատ պահեր բաց չթողեցինք։

Շատ ուրախ եմ։ Թիմը շատ լավ խաղաց։ Մենք «Ռեալից» լավն էինք ու արժանի էինք հաղթանակի։ Դեռ մի խաղ կա, բայց առաջին քայլն անելը կարևոր էր։ Շատ լավ խաղ էր»,- ասել է Պոչետինոն:

Նմանատիպ նյութեր