211652_close_icon
views-count18333 դիտում article-date 12:05 16-02-2022

Աշոտն ունի բոլորիս օգնության կարիքը. օգնենք նրան պայքարել հիվանդության դեմ

Հարգելի ընկերներ Դիմում եմ ձեզ,որովհետև այս պահին այլևս ուրիշ տարբերակ չեմ տեսնում: Արդեն տևական ժամանակ է ունեմ առողջական լուրջ խնդիրներ: Անցել եմ բուժման տարբեր փուլերով:

Քիմիաթերապիայի բազմաթիվ կուրսեր,մի շարք վիրահատություններ, ճառագայթային,ինտերվենցիոն և այլ բուժումներ Հայաստանում և ՌԴ-ում: Ցավոք,հիվանդությունը չի նահանջում:

Մասնագետների կարծիքով, տվյալ իրավիճակում, բուժման համար թերևս միակ էֆեկտիվ տարբերակն է մնում լյարդի ռադիոէմբոլիզացիան, որը կարող է էականորեն ազդել հիվանդության ընթացքի վրա և նվիրել ինձ ժամանակ: Այդ վիրահատությունը կատարում են ՌԴ Օբնինսկ քաղաքի մասնագիտացված կլինիկայում: Դա իրականացնելու համար խնդրում եմ բոլոր այն անձանց աջակցությունը, ովքեր կունենան ցանկություն և հնարավորություն օգնելու ինձ այս անհավասար պայքարում:

Նաև խնդրում եմ տարածել իմ այս խնդրանքը ֆեյսբուքյան հարթակում և այլ սոցցանցերում: Նախապես շնորհակալ եմ բոլոր սրտացավ մարդկանց: Աստված օրհնի ձեզ:

Help Ashot fight cancer ֆեյսբուքյան էջ

Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան օգնել Աշոտ Դանիելյանին, խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

077 94 00 11 կամ 055 94 00 11

Նմանատիպ նյութեր