1825 դիտում
16:41 16-02-2022
Արցախում փետրվար-մայիս ամիսներին անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ
Արցախի Հանրապետությունում 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԽ-ն։
«Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անց են կացվելու կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պարապմունքներին մասնակցելու են Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև՝ խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։
Նշվում է, որ պարապմունքներին արդեն մասնակցել են Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները։

Նմանատիպ նյութեր
2698 դիտում
10:15 20-01-2021
Արցախում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել․ ՌԴ ՊՆ
Այս բաժնից
1045 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1129 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1021 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ