211652_close_icon
views-count27023 դիտում article-date 10:39 14-02-2022

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Toyota-ն ու Opel Vectra-ն,  կա վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Նար-Դոսի և Ռոտոմի փողոցների խաչմերուկում բախվել են 40-ամյա Արթուր Ալոյանի վարած Opel Vectra մակնիշի և 32-ամյա Սուսաննա Ստեփանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Ստեփանյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Տեում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Արթուր Հակոբյանն ու Արթուր Մուրադյանը։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Վ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Պարեկները տեղում պարզել են, որ Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր