Մասնագիտական խմբերը հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ. ԱԻՆ
Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան: