4823 դիտում
18:26 13-02-2022
ՖԲ օգտատերը ֆրանսիացի ֆանտաստ գրողի և իշխանության մեջ ընդհանրություններ տեսնելու համար հաճախ հրավիրվում է քննչական և ոստիկանություն. Aravot.am
Aravot.am-ին հասած տեղեկություններով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացվել է գրություն, որ Երեւան քաղաքի բնակիչ Վազգեն Ս.-ն իր «Ֆեյսբուք» սոց. ցանցում կատարել է գրառում պաշտոնատար անձանց հասցեին, որը իր մեջ պարունակում է ծանր վիրավորանք եւ որ նախապատրաստվում են նյութեր: Aravot.am-ը Վազգեն Ս.-ից հետաքրքրվեց, թե ի՞նչ գրառման մասին է խոսքը եւ ի՞նչ փուլում է գործի ընթացքը:
«Վերջին երկու ամսվա ընթացքում վեց անգամ եղել եմ ոստիկանությունում, մեկ անգամ՝ քննչականում: Քննչականում եղել եմ «Անտիֆեյք» ծրագրին հյուր լինելուց հետո, երբ քրեական գործ է հարուցվել, եւ ես գնացել եմ վկայի, պոտենցիալ կասկածյալի կարգավիճակով:
Բայց որքան գիտեմ, դեռ վկայի կարգավիճակում եմ, քանի որ այլ նորություններ չկան: Իսկ ոստիկանություն ամեն անգամ գնում եմ իմ հերթական գրառումների համար: Եթե չեմ սխալվում, վեց անգամ գնացել եմ. 3-4 անգամ վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ կապված, մյուսները՝ պատգամավորների: Ես դժվարանում եմ ասել, թե ձեզ հասած հաղորդագրությունը որ մեկի մասին է:
Օրինակ, հետաքրքիր ազգանունով ֆրանսիացի հայտնի ֆանտաստ գրող կա, որը, բնականաբար, ֆանտաստիկ բաներ է գրում: Ես այս առումով նրա ու մեր շատ իշխանավորների, մասնավորապես, երկրի ղեկավարի մեջ ընդհանուր բաներ էի տեսել: Ինձ կանչում, հարցնում են, թե ինչ նկատի ունեմ, ես էլ բացատրում եմ:
Ինչքան տեղյակ եմ, քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ ինձ որեւէ անգամ կասկածյալի կարգավիճակով չեն հրավիրել: Ամեն անգամ, երբ ինձ կանչում են, աբսուրդ բաներ էլ կան: Իրենք ամենավատ կերպով են հասկանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում

Նմանատիպ նյութեր
1861 դիտում
12:08 07-03-2016
«Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չհերիքեց և ես դարձա ֆանտաստ գրող». Լուիս Քերոլ
Այս բաժնից
814 դիտում
19:10 05-02-2025
ՔԿ նախագահի հրամանով Կարապետ Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել
607 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1333 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են