211652_close_icon
views-count1580 դիտում article-date 12:06 11-02-2022

Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին և բաժնի պետի հետ քննարկել մի շարք հարցեր՝ այդ թվում անդրադառնալով խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացառման կարևորությանը:

Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի շրջանակում Պաշտպանը զննել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ՁՊՎ-ն, որտեղ այցի պահին ձերբակալված անձինք չեն եղել։

Պաշտպանը ծանոթացել է ձերբակալված անձանց պահման պայմաններին և արձանագրել ՁՊՎ-ի պայմանների բարելավման և կահավորման խիստ անհրաժեշտությունը:

Նշված և այլ խնդիրներին լուծում տալու նպատակով Պաշտպանը իրավասու մարմիններին ներայացնելու է առաջարկություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր