1374 դիտում
15:10 10-02-2022
Հայրենադարձության ինտեգրման կենտրոն է ստեղծվում «Հրայր և Աննա Հովնանյան ֆաունդեյշն» կորպորացիայի տարածքում
Կառավարությունն այսօրվա նիստում թույլատրեց ՀՀ վարչապետի աշխատակազմին «Հայաստան-սփյուռք գործակցություն» ծրագրի «Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն» միջոցառման շրջանակներում տարածքի սպասարկման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից՝ «Հրայր և Աննա Հովնանյան ֆաունդեյշն» կորպորացիայի մասնաճյուղից:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայրենադարձության ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանում, կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների ինտեգրման համար, որով էականորեն կբարելավվի ողջ գործընթացի հասանելիությունն ու արդյունավետությունը: Հայաստանում նմանօրինակ կենտրոնի անհրաժեշտությունը զգալի է եղել մասնավորապես սիրիական հակամարտությունից ի վեր, լիբանանյան ճգնաժամից հետո:
Ներկայումս ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը իր կադրային սակավ ռեսուրսերով իրականացնում է հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման հետ կապված աշխատանքը, ինչը բավարար չէ հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման համար:
Անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, մասնավորապես համապատասխան պայմաններին բավարարող Կենտրոն, որը կտրամադրի անհատականացված ծառայություններ սփյուռքի հայության շրջանում տարածում ունեցող գերակա լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, և արևմտահայերեն, նաեւ խորհրդատվություն և գործնական աջակցություն հայրենադարձներին:
Միջոցառման շրջանակներում՝ կենտրոնի աշխատանքներն ամբողջական ծավալով իրականացնելու, ինչպես նաև նրա առջև դրված խնդիրների հրատապ լուծման նպատակով նախընտրելի են համարվել՝ կնքել «Տարածքի անհատույց օգտագործման և վճարովի ծառայությունների մատուցման» պայմանագիր «Հրայր և Աննա Հովնանյան ֆաունդեյշն» կորպորացիայի մասնաճյուղի հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալԿազմակերպության կողմից Միջոցառման կազմակերպման նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում տրամադրվելու է բարեկարգված և վերանորոգված տարածք, որի սպասարկման ծառայությունները տրամադրվելու են Կազմակերպության կողմից:
Կազմակերպությունը նախապես հոգում է պրոֆեսիոնալ դիզայների կողմից մշակված նախագծման աշխատանքների և վերանորոգմանբոլոր ծախսերը:

Նմանատիպ նյութեր
655 դիտում
18:20 27-07-2023
Երևանում բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը
982 դիտում
21:34 28-04-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Այս բաժնից
1714 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա