211652_close_icon
views-count35432 դիտում article-date 12:12 07-02-2022

Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. 61-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին, վերջինս ժամեր անց հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 61-ամյա Վարազդատ Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գեղամավան գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Ռուսլան Ծ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ժամեր անց հարուցվել  է քրեական գործ, քանի որ ժամը 22։00-ին «Սևան» ԲԿ-ից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ 

Վրաերթի մասին ՃՈ 11-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բ. Սարիբեկյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր