211652_close_icon
views-count2436 դիտում article-date 22:10 06-02-2022

Երեկ ԵՄ-ն որոշեց ևս 2 մլրդ դոլար հատկացնել Ադրբեջանին. Վահե Գրիգորյան

Երեկ ԵՄ-ն որոշեց ևս 2 մլրդ դոլլար հատկացնել Ադրբեջանին և կոչ արեց ավելացնել դեպի Եվրոպա գազի մատակարարումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:

«Այսօր Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հստակ ընգծեց, որ ԱՄՆ-ն մինչև վերջ ու ցանկացած հարցում Թուրքիայի կողքին է. եղել է, կա ու կլինի:

Հայաստանում դեռ կան տարբեր գործակալներ, ահաբեկիչներ ու ուղղակի տգետներ, ովքեր մարդկանց մոլորեցնում են, թե Հայաստանի ու Հայ Ազգի ապագան Եվրոպայի և կամ ԱՄՆ-ի հետ է:

Այդ մարդիկ ուղղակի հերթական անգամ տանում են Հայ Ազգին դեպի նոր ցեղասպանություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր