211652_close_icon
views-count37865 դիտում article-date 18:12 06-02-2022

Երևանում 31-ամյա մոտոցիկլավարը Kawasaki մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 6-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Մկրտիչ Ղազարյանը՝ իր վարած Kawasaki մակնիշի մոտոցիկլետով, Բաշինջաղյան - Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում ատաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
 
Տեղում ծառայություն են կատարել պարեկներ Արմեն Ավետիսյանն ու Վարդան Բարսեղյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
 
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր