211652_close_icon
views-count17043 դիտում article-date 21:31 06-02-2022

Սահակաշվիլին դեռ երկու տարի առաջ էր խոստովանել, որ ինքը Վրաստանում հիմարություն է թույլ տվել. Գևորգ Դանիելյան

«Թուրքերի հետ առևտրային հարաբերությունների հաստատման առաջամարտիկ Սահակաշվիլին դեռ երկու տարի առաջ էր խոստովանել, որ ինքը Վրաստանում հիմարություն է թույլ տվել՝ առանց ուշադիր ուսումնասիրելու, ստորագրելով վրաց֊թուրքական պայմանագիրը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀարդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Այդ հիմարության հետևանքներն իրենց շատ լավ զգացնել են տալիս։ Ուստի Սահակաշվիլին կոչ է անում Ուկրաինային զերծ մնալ խորամանկ ու խելացի Էրդողանի հետ նույն պայմաններով պայմանագիր կնքելուց։

Մեզ ո՞վ է խորհուրդ տալիս։ Թուրքիան մշտապես եղել է այս երկու երկրների դաշնակիցը, և եթե այսպես է վարվում իր դաշնակիցների հետ, ապա չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կվարվի մի երկրի հետ, որի զինվորներին դեռ մեկ տարի առաջ սպանում էր բայրաքթարներով ու վարձկան ահաբեկիչներով։

Հիմա շրջանառության մեջ են դրել մի սոցհարցման արդյունքներ, թե իբր 70 տոկոսը տենչում է թուրքերի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ոչինչ չասող վերացական փաստաթուղթ։ Հարգելիներս 100 տոկոսն է համաձայն, որ հարաբերությունները կարգավորվեն, բայց ե՞րբ, ի՞նչ պայմաններով և ի՞նչ ներքին երաշխիքային ռեսուրսներով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր