Բելգիա-Իսպանիա հանդիպումը չեղյալ է համարվել ահաբեկչական սպառնալիքի պատճառով
Այսօր Բելգիայի և Իսպանիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումը չեղյալ է համարվել:
Երկու հավաքականների ղեկավարությունները նման քայլի են գնացել ահաբեկչական սպառնալիքի վտանգի պատճառով:
Նշվում է, որ հանդիպումը կարող էր դառնալ ահաբեկիչների թիրախը, որոնք ավելի վաղ ահաբեկչական գործողություններ էին իրականացրել Փարիզում:
Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է, որ Իսպանիայի հետ խաղը չիւ կայանալու:
«Մենք կապվել ենք իշխանությունների հետ և նրանք մեզ խորհուրդ են տվել ահաբեկչական վտանգի պատճառով խաղը չեղյալ հայտարարել: Մենք չենք կարող վտանգի տակ դնել խաղացողների և հանդիսականների կյանքը», նշված է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: