211652_close_icon
views-count85625 դիտում article-date 20:46 04-02-2022

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի սպորտդահլիճում քանդման աշխատանքներ կատարելիս տղամարդը բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Բաբայանի կողմից  հարուցվել  է քրեական գործ հունվարի 11–ին Մասիս քաղաքում  տեղի ունեցած մահվան ելքով դժբախտ պատահարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 13:50–ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ  Վահագն Գրիգորյանը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մասիս քաղաքի բնակիչ, 57-ամյա Միքայել Ավագյանն էր, ով  փետրվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ Մ Ավագյանը հունվարի 11-ին՝ ժամը 12:40 –ի սահմաններում,  Մասիս քաղաքի Երևանյան փողոցի  73 հասցեում գտնվող թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս  պատահաբար վայր է ընկել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մ. Ավագյանն աշխատում էր «ՖԼԱԳՇԻՆ»  ՍՊԸ-ում՝ որպես բանվոր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր