211652_close_icon
views-count75345 դիտում article-date 17:05 25-09-2020

Ողբերգական դեպք Արարատի մարզում. տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Կարեն Հովհաննիսյանը բնակիչներից տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը Կ. Հովհաննիսյանը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արման Ոսկանյանին, ովքեր, ժամանելով նշված վայր, պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն էր, ով «նավեսի» վրա էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս մոտ 10 հազար վոլտ հոսանքից էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել և տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարազային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը, ովքեր այս պահին կատարում են դեպքի վայրի զննություն։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները, ով կլիներ մոտ 31-32 տարեկան։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր