211652_close_icon
views-count21501 դիտում article-date 18:25 03-02-2022

Խոշոր ավտովթար Գորիս-Արցախ ճանապարհին. ЗИЛ 130 կցորդիչով բեռնատարը կողաշրջվելով հայտնվել է ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում ЗИЛ 130 մակնիշի կցորդիչով բեռնատարը Գորիս-Արցախ ավտոճանապարհի  3.9–րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի  ավագ հետաքննիչ  Նարեկ Մանուչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր