211652_close_icon
views-count64019 դիտում article-date 15:35 03-02-2022

Ավտովթար՝ Երևանում. 32-ամյա վարորդը Toyota-ով բախվել է ծառին, պատճառը մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն էր, ով այնուհետև դիմել է փախուստի, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ալբերտ Մ-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Վալտեր Գևորգյանն ու Գոռ Գաբոյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Նույն վաշտի ավագ պարեկներ Անդրանիկ Հարոյանն ու Վազգեն Զաքարյանը Ա. Դադոյանի հանձնարարականով ինչ-որ տեղ են մեկնել, քանի որ պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota-ի վարորդի համար մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել և դեպքի վայրից դիմել փախուստի։ 

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարային իրավիճակը ստեղծած և փախուստի դիմած վարորդին և նրա վարած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր