16836 դիտում
13:52 30-01-2022
Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել, Ճապոնիան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Ճապոնիայի առափնյա պահպանությունն արձանագրել է Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ անհայտ արկի արձակում։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս առնչությամբ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, գրում է Tert.am-ը։
Ենթադրյալ հրթիռային փորձարկումների կապակցությամբ Ճապոնիայի վարչապետի գրասենյակում ստեղծվել է ճգնաժամային շտաբ։
Ավելի ուշ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ չնայած հրթիռի ճշգրիտ բնութագրերը դեռևս վերլուծվում են, ենթադրվում է, որ բալիստիկ հրթիռի ստանդարտ ցուցանիշների հիման վրա արկը թռել է մոտ 800 կմ, հասնելով երկու հազար կիլոմետր թռիչքի առավելագույն բարձրության, իսկ թռիչքի ժամանակը՝ մոտ 30 րոպե։
Հաղորդվում է նաև, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Ճապոնիայի կառավարությունը «խիստ բողոք» է հայտնել ենթադրյալ հրթիռի արձակման կապակցությամբ։
Մինչդեռ հարավկորեական Yonhap գործակալությունը, հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին, հայտնում է, որ ԿԺԴՀ-ն իբր մեկ բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով հյուսիսկորեական Չագանգդո նահանգի տարածքից։

Նմանատիպ նյութեր
2556 դիտում
12:01 18-03-2016
Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել
1604 դիտում
15:54 01-04-2016
Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել
4393 դիտում
15:12 24-04-2016
Հյուսիսային Կորեան սուզանավից հերթական բալիստիկ հրթիռն է արձակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
760 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
745 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
943 դիտում
21:09 24-01-2025
Պուտինը հայտարարում է Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին