211652_close_icon
views-count1099 դիտում article-date 21:35 27-01-2022

Արման Դիլանյանն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են ՍԴ-ի և Ճապոնիայի գերագույն դատարանի միջև կապերի ամրապնդումը

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ու ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին կարևորել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ճապոնիայի գերագույն դատարանի միջև երկխոսության հետագա զարգացումը և փոխադարձ կապերի ամրապնդումը։

Ինչպես տեղեկացնում են ՍԴ-ից՝  հունվարի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը կարևորել է հայ-ճապոնական միջպետական բազմաոլորտ համագործակցությունը: Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը որակապես նոր լիցք կհաղորդի նաև դատաիրավական ոլորտում հայ-ճապոնական երկխոսության ու գործընկերության զարգացմանը։

Դեսպան Մասանորին շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին հանդիպման հնարավորության համար՝ նշելով, որ ճապոնական կողմը հանձնառու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Դեսպան Մասանորին կարևորել է նաև հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել իրավական կապերի ակտիվացման շուրջ: Երկուստեք կարևորվել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ճապոնիայի գերագույն դատարանի միջև երկխոսության հետագա զարգացումը և փոխադարձ կապերի ամրապնդումը։
 

Նմանատիպ նյութեր