2203 դիտում
09:54 27-01-2022
Պետական գաղտնիք պարունակե՞լ են, թե՞ ոչ. գաղտնիքի գործով խումբ են ստեղծել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան: Ինչպես հայտնի է, 2021 թվականի մայիսի 4-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։ Հունիսի 29-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ չնայած դատարանում նիստերը դռնփակ են անցկացվում, սակայն հետաքրքիր հանգամանք է առկա: Մասնավորապես, Զինված ուժերի գլխավոր շտաբում այժմ ստեղծված է հանձնաժողով, որոնց անդամներին հերթով հրավիրում են դատարան: Նման քայլի պատճառն այն է, որ ցանկանում են հենց այդ պաշտոնյաներից հասկանալ, թե որքանով են Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակում:
Նկատենք՝ նոյեմբերի 19-ի ասուլիսի ընթացքում գեներալ-գնդապետը պնդել էր, թե բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն՝ կամավորներին են ուղարկել առաջնագիծ, գնվել է սխալ զինտեխնիկա, միեւնույն ժամանակ նոր իշխանություններին մեղադրել էր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու, օպերատիվ օղակն ավելացնելու ու իսկական կռվողներին կրճատելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
26292 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
1935 դիտում
10:25 26-12-2018
Ինչպես է օտարերկրացի Միքայել Հարությունյանը նշանակվել պետական գաղտնիքի առնչվող պաշտոնի․ «Ժողովուրդ»
2171 դիտում
09:10 25-02-2021
Ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը՝ պետական գաղտնիքի անվան տակ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1501 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»