211652_close_icon
views-count33255 դիտում article-date 10:52 24-01-2022

Ավտովթար Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն. վերջինս էլ հայտնվել է կլինիկայի և դեղատան տարածքում, վերջիններիս պատճառելով նյութական վնաս.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30–ի սահմաններում Արցախի-Գարեգին Նժդեհ-Ռոստովյան  փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արսեն Պողոսյանի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ, 43-ամյա Ալիկ Ղամբարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման  հետևանքով  Toyota-ն դուրս է  եկել երթևեկելի գոտուց, բախվել  դեղատան և  բժշկական  կենտրոնի պատուհանին, վնասել այն, ինչի հետևանքով նշված կենտրոնին պատճառվել է նյութական վնաս:

Օպերատիվորեն ժամանել են  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:

Տեղում վթարի վայրը սահմանազատել և աշխատանքներ են կատարել պարեկներ Դավիթ Առաքելյանն ու Տարոն Ներսիսյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին