211652_close_icon
views-count1954 դիտում article-date 23:57 23-01-2022

Կարեն Չուխաջյանը դարձել է IBF Inter-Continental տիտղոսակիր

Ուկրաինահայ կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է բրիտանացի Ռայան Մարտինին եւ դարձել IBF Inter-Continental տիտղոսակիր, տեղեկացնում AnalitikaUA.net-ն։

Մենամարտը կայացել է նախօրեին Գերմանիայի Կարլսրուե քաղաքում անցկացված Facher Sport Management բռնցքամարտի երեկոյի ժամանակ։ 25-ամյա Կարենը 8-րդ ռաունդում հաղթել է իր մրցակցին տեխնիկական նոկաուտով:

Պարբերականը հիշեցնում է, որ Չուխաջյանը վերջին անգամ մենամարտել է անցած տարվա հուլիսին ՝ հաղթելով Նիկարագուայից Ռոբերտո Արիասին։

Նմանատիպ նյութեր