Շքեղ դասի եվրոպական ավտոմեքենաների լիցքավորմամբ զբաղվով Wald International ճապոնական թյունինգային ընկերությունը ներկայացրել է բացառիկ և տպավորիչ Bentley Continental GT-ն:
Ցածր թափքը, վառ գույնը և յուրահատուկ անվասկավառակները`ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է եղել թյունինգի համար:
Նոր Black Bison թափքով Bentley Continental GT-ն բոլորովին նոր առջևի բամպեր է ձեռք բերել:
Անգլիական սպորտային շքեղ մոդելը հագեցած է բազմաթիվ ճաղերով` DPE Wheels անվասկավառակներով և Pirelli PZero Nero անվադողերով:
Թարմացումների շնորհիվ ավտոմեքենան նարնջագույն երանգ է ստացել, ինչը կատարելապես ներդաշնակ է մգացված ապակիների հետ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: