211652_close_icon
views-count57352 դիտում article-date 21:07 20-01-2022

ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն ու Մալաթիայի ոստիկաններն իրականացրել են «Երեքը՝ մեկում» հատուկ օպերացիա, հայտնաբերվել է «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի խոշոր չափի թմրամիջոցներ, կան ձերբակալվածներ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 18-ին ՀՀ  ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվլտվյալնել էին ստացվել, այնուհետև վաչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Երեքը՝ մեկում» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Մալաթիա-Սեբաստա վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 42-ամյա Վաղարշակ Ե-ին։ 

Վերջինիս մոտ հայտնաբերվել է 0.33 գրամ կշռով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված։ 

Ոստիկանները ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Իսակովի պողոտայից՝ ԱՄՆ դեսպանատան մոտից, բերման են ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 38-ամյա Գուրգեն Զ-ն, ում մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 0.36 գրամ կշռով մուգ շագանակագույն «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ 

Որոշ ժամանակ անց ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Դ-ին, ով բերման ենթարկվելիս եղել է Շրջանային փողոցում, սակայն վերջինիս մոտ խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կասկածվում է որպես թմրանյութ իրացնող։ 

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր