1469 դիտում
21:36 18-01-2022
Մեկնարկում է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագիրը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 18-ին տեղի ունեցավ «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի» մեկնարկի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը։ Վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում։
«Ծրագրի շրջանակներում մշակվելու են առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ, այն ավելի մրցունակ դարձնելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ ապրանքային կատեգորիայի համար այլևս չի գործում GSP+ ռեժիմը»,- նշեց Գևորգյանը:
Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Հովսեփ Պատվականյանի խոսքով՝ տեքստիլի և հագուստի արդյունաբերությունը արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է և հանդիսանում է երկրում զբաղվածության կարևոր աղբյուր, որտեղ կանանց ներգրավվածությունը հասնում է 95 տոկոսի։
«Ոլորտն ունի զարգացման բարձր ներուժ՝ ծրագիրը նախատեսում է անդրադառնալ առկա մարտահրավերներին, քանի որ ոլորտում ՓՄՁ-ները գործում են իրենց կարողություններից շատ ցածր, և վերջիններիս արտադրանքն անմրցունակ է տարածաշրջանային և միջազգային շուկաներում»,- նշում է Պատվականյանը:
Տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը շեշտեց, որ հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության աճի ներուժը՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանել ոլորտը՝ այն ուղղորդելու աշխատատեղերի ստեղծմանը, ավելացված արժեքի առևտրի խթանմանը և արտահանման ընդլայնմանը։ Բացի այդ, ոլորտի զարգացումը չափելի ազդեցություն կունենա և կաջակցի նաև կանանց ձեռներեցության աճին:
«Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները կհանգեցնեն գործողությունների ծրագրի նախագծմանը, ճանապարհային քարտեզի մշակմանը, օրենսդրության և կանոնակարգման հետ կապված առաջարկությունների, ֆինանսական և տեխնիկական աջակցության, տեքստիլ արդյունաբերության զարգացման պլանի համապարփակ դարձնելուն. վերջինս նաև կնպաստի կանանց տնտեսական հզորացմանը և կմշակվի հստակ առաջարկություններով և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա»,- ասաց փորձագետը։
Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր
1861 դիտում
17:24 30-11-2019
Մեկնարկել է «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը
10134 դիտում
21:50 26-03-2017
Վարչապետը ծանոթացել է Գյումրիում տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
913 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
667 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար