211652_close_icon
views-count2235 դիտում article-date 09:29 18-01-2022

ԱՄՆ-ն դեռ պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, սակայն Ուկրաինա ներխուժելու դեպքում կպատասխանի լուրջ պատժամիջոցներով․ «Ամերիկայի ձայն»

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CBS-ին ասել է, որ Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների համար՝ կապված Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման հետ: Միաժամանակ Սալիվանն ընդգծել է, որ Վաշինգտոնը Մոսկվային կպատասխանի լուրջ տնտեսական պատժամիջոցներով, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներխուժի ուկրաինական տարածք։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հիշեցնենք, որ վերջերս լայնածավալ կիբերհարձակում է իրականացվել Ուկրաինայի կառավարական կառույցների դեմ։ Նախագահ Բայդենն անմիջապես տեղեկացվել է միջադեպի մասին, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Ազգային անվտանգության խորհրդում:

«Մենք կապի մեջ ենք ուկրաինացիների հետ և առաջարկել ենք մեր աջակցությունը, քանի դեռ Ուկրաինան հետաքննում է [հարձակման] հետևանքները և բնույթը և վերականգնվում է միջադեպերից հետո», - ասվում է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի հայտարարության մեջ:

Ըստ ուկրաինացի պաշտոնյաների՝ կան հիմնավոր ապացույցներ, որ Ռուսաստանը կանգնած է եղել կիբերհարձակման հետևում:

Reuters-ը շաբաթ օրը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները կիբերհարձակման մեջ կասկածում են բելառուսական հետախուզության հետ կապ ունեցող հաքերային խմբին:

Նմանատիպ նյութեր