211652_close_icon
views-count3499 դիտում article-date 23:08 16-01-2022

«Շենգավիթ» ԲԿ -ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը

«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը: Այս մասին հայտնում է «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:

«39 ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին: 

Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի: 

Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի: 

Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով, մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ: Նորածնի խնամքն ու հոգատարությունը վստահվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին: 
Բժշկուհի Մարգո Մարտիրոսանը նշում է , որ սա 39 ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է: 
Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից:

Շնորհավորում ենք ևս մեկ անգամ մեր հերոս մայրիկին և մաղթում բոլոր երեխաներին առողջ և խաղաղ մանկություն:

Հ.Գ. մայրիկի և փոքրիկի լուսանկարը, անձնական տվյալները հրապարակված են պացիենտի համաձայնությամբ և թույլտվությամբ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր