211652_close_icon
views-count3108 դիտում article-date 22:25 12-01-2021

Ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը. հայրը զոհվել է պատերազմում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սիսիան ԲԿ-ում ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը՝ Վալերիան: Այս մասին տեղեկանում ենք Սիսիանի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից: Ընտանիքի հայրը՝ Վալերին, ով պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մասնակցել է մարտերին, հոկտեմբերի 10-ին հերոսաբար ընկել է Ֆիզուլիում։ Ընտանիքը հապճեպ Հայաստան է տեղափոխվել Շուշիից՝ առանց անգամ անհրաժեշտ իրերը վերցնելու հնարավորության և այն հույսով, որ պատերազմն ավարտվելուն պես նորից հետ են վերադառնալու Շուշի՝ իրենց նոր գնված տուն, ու ապրելու առաջվա պես։ Ավաղ՜․․․Արմենուհին, իհարկե, չի կարողանում խոսել, պատմել առանց արցունքների․ կորցրել է ամուսնուն, ում հետ ուս-ուսի տված կարողացել էին տուն դնել, որն ամբողջությամբ՝ կահ-կարասիով մնաց թշնամուն, երկու երեխա մեծացնել ու սպասում էին երրորդի լույս աշխարհ գալուն։ Գիտակցում է, որ պետք է ուժեղ լինի, այսուհետ ինքը իր երեք երեխաների համար և՛ մայր է և՛ հայր։ Արմենուհին ասում է, որ փոքրիկ Վալերիան հորն է նման՝ Վալերիին, և հույս ունի, որ փոքրիկի լույս աշխարհ գալով այսուհետ հաջողության դռները կբացվեն իր ընտանիքի առաջ։ Նաև վստահ է՝ Կյանքը հաղթում է պատերազմին և շատ ու շատ նոր կյանքերով պիտի սփոփվենք և ուժ ստանանք
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր