211652_close_icon

Հիսուս Քրիստոսի արձանի գաղափարը ողջունելի է. Երևանի ավագանու անդամ

views-count27492 դիտում article-date 22:20 15-01-2022
Այն մարդիկ, ովքեր ասում են, որ ճիշտը հրաժարվելն է Նոր տարվա միջոցառումներից, Անկախության տոնը շքեղ նշելուց...և այդ շարքում այս արձանի նման նախագծերի իրագործումից` համարելով, որ այդ միջոցները ճիշտ է ուղղել վիրավոր զինծառայողների բուժմանը, բանակին ...կարծում եմ` չեն պատկերացնում, որ պետության, անհատի կողմից տարբեր թիրախային խմբերի անհրաժեշտ բավարար միջոցները տրամադրելու մեխանիզմը չի կատարվում այդպես պարզունակ...

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը:

«Նման նախագծերը միջոց են զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, ինչը, ի վերջո, հասարակությանը հուզող հարցերի լուծման համար բյուջեում կարող են գեներացնել այնքան միջոցներ մուլտիպլիկատիվ էֆեկտով, որոնք անգամներ ավել կլինեն այդ պրոեկտների սկզբնական ներդրումներից.....

Հիսուս Քրիստոսի արձանի գաղափարը ողջունելի է...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր