211652_close_icon
views-count966 դիտում article-date 19:43 14-01-2022

«Վանոյի լույսը ինչքան մեծ է, որ խավարասերները սկսում են ինձ հայհոյել». Արմեն Մարտիրոսյան. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 12-ին դատախազությունից ստացվել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը, ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր՝ «Վանոյից ներողություն եմ խնդրել» գրառման տակ եղած մեկնաբանություններում ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ անելու վերաբերյալ:

Aravot.am-ը Արմեն Մարտիրոսյանից մեկնաբանություն խնդրեց այդ մասին: Նա ասաց, որ չգիտի, թե ինչ փուլում է գործը: Ապա` հավելեց. «Ինձ համար զարմանալին այն է, որ լրատվամիջոցը հետաքրքրվում է, թե ինչու է քաղաքացին իրեն հայհոյելու համար դիմում պետությանը, այլ ոչ թե շնորհակալություն հայտնում հայհոյողին ու ասում՝ համեցեք, մի հատ էլ հայհոյեք… Ես այստեղ այլ տարօրինակություն էլ եմ տեսնում… Ինձ համար տարօրինակ է, որ ես Վանոյից ներողություն եմ խնդրում…Ինչքան մեծ է Վանոյի լույսը, որ դա բերում է նրան, որ խավարասերները սկսում են ինձ հայհոյել»:

Նմանատիպ նյութեր