211652_close_icon
views-count1758 դիտում article-date 18:10 11-01-2022

«Հիմնական օրակարգը թողած, քննարկում է Թուրքիայի հետ մերձեցման ագանյոկի պատասախատու Ռուբինյանի պրիչոսկան». Զոհրաբյան

Երբ ճգնաժամը սեփական IQ-ի հետ այլևս էքզիստենցիալ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպելու են հայ և թուրք բանագնացները՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա խաղաղության օրակարգը։


Էդ ընթացքում Էրդողանը Թուրքիայի խորհրդարանի 28 պատգամավորի պատրաստվում է զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից՝ թուրք ինքնությունը վիրավորելու ու էլի լիքը ապուշությունների համար, որոնց հիմքում, սակայն, այդ պատգամավորների կողմից Հայոց Ցեղասպանության բարձրաձայնումն է։

Ու մինչ հայ իսթեբլիշմենթը, հիմնական օրակարգը թողած, քննարկում է Թուրքիայի հետ մերձեցման ագանյոկի պատասախատու Ռուբեն Ռուբինյանի պրիչոսկան ու շալվարի վիրեզը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութը, համենայնդեպս, հիշեցնում է, որ Թուրքիան իր որևէ նախապայմանից չի հրաժարվել ու չի հրաժարվելու։

Ու էս ֆոնին, մոսկովյան փարթիին ընդառաջ, հունվարի 2-ին, Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին, ադրբեջանցի զինվորները փակում են Ստեփանակերտից վերադարձող ՀՀ քաղաքացու մեքանայի ճանապարհը, քարերով հարվածում մեքենային, հայհոյում, սպառնալիքներ շաղ տալիս։ Մեքենայի մեջ են եղել քաղաքացու կինն ու երեք տարեկան երեխան։

Նախօրեին էլ Արցախի Կարմիր Շուկայի ուղղությամբ ադրբեջանցիները կրկին կրակ են բացել՝ մանկապարտեզից ընդամենը 50 մետր հեռավորության վրա գտնվող տան ուղղությամբ:

Ատելության, հայատյացության ու անհանդուրժողականության ահա այս ֆուլ փաթեթով Հայաստանը վազում է Ադրբեջանի հետ դելիմիտացվելու և դեմարկացվելու, իսկ Թուրքիայի հետ՝ Թուրքիայի կոնստանտ նախապայմաններով բարեկամանալու։

Որովհետև, սեփական IQ-ի հետ խորը էքզիստենցիալ ճգնաժամի մեջ գտնվող բեղավոր մի քայլական, ով վերջին շրջանում դարձել է իշխանության խոսնակը, վստահ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այլևս վտանգավոր չեն ու չպետք է հավատել տարբեր էշերի զռոցներին։

Սա ուղղակի մեջբերում է ուղեղի հարթաթաթության համախտանիշով տառապողի մտքի ասկոլկաներից։

Արդյունքում՝ մենք հասել ենք անդառնալիության կետին և քանի որ իշխանություն VS ընդդիմություն կոալիցիայում համատարած երաշտ է, սա այլևս որեւէ մեկին չի հետաքրքրում։

Так держать»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր