211652_close_icon
views-count9142 դիտում article-date 11:17 09-01-2022

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։ SHSHAMYAN.com-ը ջերմորեն շնորհավորում է նախագահ Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 76-ամյակի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն և երկար տարիների գործունեություն գիտության ոլորտում և քաղաքական ասպարեզում։

Լևոն Տեր-Պետրոսյանը 1988-ի Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1990-ի մայիսի 20-ի ընտրություններում ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, 1990-ի օգոստոսի 4-ին ԳԽ նախագահ։ 1991-ի հոկտեմբերի 16-ին Տեր-Պետրոսյանն ընտրվել է ՀՀ նախագահ՝ այդ պաշտոնում վերընտրվելով 1996-ի սեպտեմբերի 22-ին։ 1998-ի փետրվարի 3-ին Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել։ Մասնակցել է 2008-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին։

Նմանատիպ նյութեր