211652_close_icon
views-count10233 դիտում article-date 20:44 08-01-2022

Չեմ կարող այլևս լռել և իմ բողոքն ու սրտի ձայնը չասել. զոհվածի մայր

Ես որպես հերոսի մայր՝ չեմ կարող այլևս լռել և իմ բողոքն ու սրտի ձայնը չասել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը:

«Երբ մեր տղաների մարմիները պահվում էին տոպրակների մեջ և ոչ պատշաճ սանիտարական պայմաններում, որոնց մեջ նաև իմ տղայի մարմինն էր, հասկանում էիք մոր , ծնողի վիճակը, սիրտս ցավից ճմլվում էր, իսկ պատկան մարմինների անտարբերություն հոգիս ավելի էր ցավեցնում ։Հասկանում եք այն մոր վիճակը , որ զրկված է լինում վերջին անգամ իր զավակին գրկելու սառած ճակատը համբյուրելու իրավունքից , որ մորը տալիս են մասունքներ ։

Զինվորներին և մեր վիշտ անարգելու համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Ես որպես նահատակ զինվորի մայր պահանջում եմ ամենա բարձր պատասխանատվություն ՝վարչապետից միչև գեներալ ու նախարար ։Իմ և հազարավոր որդիների մահվան համար ոչ մեկը չեղավ պատասխանատու ձեր արարքների և խոսքերի համար, ի վերջո մի օր պատասխան եք տալու նաև աստծուն և ձեր խղճի առաջ։

Իսկ այսօր դուք վիրավոր զինվորին եք պատասխանատվության ենթարկում այն զինվորի որ ձեր խաղաղ օրն էր ապահովում իր կյանքի գնով ։

Ատում եմ ձեզ բոլորիդ պատկան մարմիներ, իշխանավորներ»,- գրել է նա։    

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր