211652_close_icon
views-count1780 դիտում article-date 16:31 07-01-2022

Հայաստանը հետաքրքրված է, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն. Արմեն Գրիգորյան

Հայաստանը կարևորում է պատասխանատվությունը, որը վերցրել է ՀԱՊԿ նախագահության շրջանակներում:

Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչու է Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, որոշում կայացրել Ղազախստան ուղարկել խաղաղապահ զորախումբ:

«Հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը, երբ ժամանակին դիմել էր օգնության համար, չէր ստացել նման օգնություն, իսկ այսօր դիմում են Հայաստանին` Հայաստանը գործողություն է իրականացնում: Նախ ուզում եմ ասել, որ այստեղ պատասխանատվության դիրքորոշումն է: Մենք շատ կարևորում ենք պատասխանատվությունը, որը վերցրել ենք: Այստեղ կա մյուս հարցը` արդյոք Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեն: Այստեղ պատասխանը միանշանակ է` այո: Եթե այո է պատասխանը, ապա Հայաստանը, ելնելով այս պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեն»,- ասել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով` ՀԱՊԿ մեխանիզմների աշխատելու տրամաբանության մեջ գործընթաց է տեղի ունեցել:

«Նախ ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ տեղեկություններ է ստացել Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների մասին և երբ ստացել է Ղազախստան նախագահ Տոկաևի դիմումը, որպեսզի ՀԱՊԿ-ը օգնություն տրամադրի, խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ մնացած բոլոր երկրի ղեկավարների հետ: Բոլորը տեղեկություններ են տրամադրել և իրենց գնահատականներն են տվել իրավիճակին, և Հայաստանը ևս իր որոշումն է կայացրել: Այդ պահին այնտեղ հեղափոխական գործընթացներ չէին, արդեն ահաբեկչական գործողություններ կային: Դուք տեսել եք համացանցում և տարբեր հարթակներում գոյություն ունեցող տեսանյութերը, որտեղ մարդիկ զինված են, և այլ գործողություններ էին այնտեղ տեղի ունենում: Եվ կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում, նման որոշում է կայացվել»,- նշել է Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր