22064 դիտում
22:42 03-01-2022
ՇՄՆ-ն անդրադարձել է Օհանավան գյուղում տեղի ունեցած դեպքին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է Օհանավան գյուղում գորշ արջի թակարդում հայտնվելու դեպքին:
«Այսօր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տներից մեկի տնամերձ հողամասերից մեկում քաղաքացու կողմից պատրաստված ու տեղադրված մետաղական լարով ինքնաշեն թակարդում հայտնաբերել է արջի քոթոթ, որը փորձել էր ազատվել թակարդից, սակայն խեղդվել ու սատկել է։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է։Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով»,-ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ արտակագ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Դեկտեմբերի 31-ին ժամը 20։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տնամերձ հողամասում արջի քոթոթ կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հուսիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Փրկարարներն ու ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան բնակիչ Սասուն Գևորգյանին պատկանող հողամասի վերջնամասում վերջինիս կողմից պատրաստված ու տեղադրված մետաղական լարով ինքնաշեն թակարդում հայտնաբերել են արջի քաթոթին, որը փորձել էր ազատվել թակարդից, սակայն խեղդվել ու սատկել էր։

Նմանատիպ նյութեր
1925 դիտում
15:26 12-03-2015
Հայտնաբերեցին Օհանավան գյուղում
Այս բաժնից
1669 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ