3463 դիտում
18:27 03-01-2022
Ռայիսին հաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը
Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը կբավարարի բոլոր կողմերի շահերը եւ կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, փոխանցում է Tasnim-ը։
Երկուշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ռայիսին ընդգծել է երկու հարեւան երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային կապերի զարգացման անհրաժեշտությունը։
«Թեհրանի եւ Երեւանի միջեւ համագործակցության եւ տնտեսական փոխանակումների ընդլայնումը կբավարարի բոլոր կողմերի շահերը եւ, անկասկած, կնպաստի անվտանգությանը»,- ասել է Իրանի նախագահը։
Նա նաեւ մատնանշել է կովկասյան տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ հայտարարելով, որ «Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելն է»։ Վերահաստատելով իր տարածքների եւ ճանապարհների նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությանը Իրանի աջակցությունը՝ Իրանի նախագահը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթացը։
«Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջեւ մյուս խնդիրները նույնպես խաղաղ ճանապարհով կլուծվեն՝ միջազգային սկզբունքների եւ օրենքների շրջանակներում, եւ մենք տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ականատեսը կդառնանք»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր
1435 դիտում
12:15 14-07-2024
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը. Մհեր Գրիգորյան
1213 դիտում
20:12 19-10-2023
Լիտվան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. վարչապետ Շիմոնիտե
Այս բաժնից
931 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1000 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
946 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ