1435 դիտում
12:15 14-07-2024
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել՝ մաղթելով բարօրություն և խաղաղություն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին և հարատևություն հայ-ֆրանսիական բարեկամությանը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատումը ու մեր երկրում ժողովրդավարության անշրջելիության երաշխավորումը:
Այս համատեքստում բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև խաղաղության օրակարգին և լայնածավալ բարեփոխումներին:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեզ հաջողվել է ձևավորել սերտ քաղաքական երկխոսություն, տնտեսական ամուր կապեր և կայուն համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն պարունակող բոլոր ոլորտներում»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
904 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1321 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1354 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը