211652_close_icon

Արաղչին ընդգծել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

views-count532 դիտում article-date 16:42 17-05-2025
Մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ:
 
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը:
 
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծվել կայուն ու հարատև խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը:

 

Նմանատիպ նյութեր