211652_close_icon
views-count4077 դիտում article-date 11:48 01-01-2022

Նյու Յորքում հազարավոր մարդիկ Նոր տարին դիմավորել են Թայմս Սքուեր հրապարակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տասնյակ հազարավոր մարդիկ Նոր տարին դիմավորել են Թայմս Սքուեր հրապարակում՝ չնայած Նյու Յորքում կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման տեմպերին: AP News-ը։

Դեպի Նյու Յորքի գլխավոր հրապարակ տանող փողոցներն անցնելու հնարավորություն ունեին միայն ամբողջովին պատվաստված անձինք:

Մարդկանց մի մասը, սակայն ոչ բոլորն են դիմակով եկել: Քաղաքային իշխանություններին տեղեկություններով՝ հրապարակում հավաքվածների թիվը գերազանցել է 15 հազարը:

Առաջին անգամ տոնը քաղաքի կենտրոնում նշվել է 1904 թվականին և նվիրված է եղել The New York Times թերթի կենտրոնակայանի բացմանը: Թերթի պատվին էլ անվանակոչվել են երկնաքերերից մեկն ու հրապարակը: 1907 թվականից ի վեր քաղաքում արգելվեցին հրավառությունները, և թերթն սկսեց Նոր տարին դիմավորել շենքի բարձրությունից հսկայական գնդակի բաց թողնմամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր