211652_close_icon
views-count1483 դիտում article-date 15:08 31-12-2021

Արցախի արտաքին գործերի նախարարն այցելել է զորամասեր եւ շնորհավորել զինծառայողներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը դեկտեմբերի 31-ին կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների հետ այցելել է մի շարք զորամասեր և առաջնագծի որոշ հատվածներ։

Նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել անվտանգ ծառայություն։ Նա նաև ընդգծել է, որ հայրենիքի անդորրը պահպանողների ամուր կամքը, վճռականությունը և իրենց պարտականությունների կատարման արհեստավարժության բարձր մակարդակը անչափ ոգևորիչ է։

Նմանատիպ նյութեր