211652_close_icon
views-count61661 դիտում article-date 16:16 30-12-2021

Դանակահարություն՝ Էջմիածնում. բժիշկները պայքարում են 18-ամյա տղայի կյանքի համար, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կետրոնցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Արթուր Բդոյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննրական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մ. Բախտավորյանի գլխավորությամբ։ 

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները պարզել են նրա ինքնությունը, ով Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Նժդեհ Դ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան 24 շենքի բակից, որտեղ անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նրան։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի հատկանիշներով։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Ա. Ֆիշյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոշ հանգամանքներ են դեպքի հետ կապված ճշտել և պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Արմավիրի մարզի 18-ամյա բնակիչ է և նրան ու հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ կատարում են անհետաձգելի միջոցառումներ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր