211652_close_icon
views-count1637 դիտում article-date 12:11 28-12-2021

Ամանորյա տոների նախաշեմին ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին շնորհավորել և նվերներ են հանձնել ԼՂ Ասկերանի շրջանում բնակվող ավելի քան 1700 երեխայի. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները բարերարների հետ միասին ամանորյա տոներին ընդառաջ մեկ օրում ավելի քան 10 հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում:

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և նվերներ են հանձնել ԼՂ Ասկերանի շրջանի հեռավոր համայնքների մանկապարտեզների և դպրոցների ավելի քան 1700 երեխայի:

«Այսօր ռուսական խաղաղապահ զորակազմն ամանորյա ակցիա է իրականացրել Ասկերան քաղաքում: 1700 երեխա ամանորյա նվերներ, խաղալիքներ և կոնֆետներ են ստացել: Երեխաներին երախտագիտություն եմ հայտնում կազմակերպված ցերեկույթի համար: Վաղը կշարունակվեն ամանորյա ակցիաները Ասկերանի շրջանում»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը:

Նշվում է, որ տոնական օրերին խաղաղապահները բարերարների հետ շուրջ 70 հումանիտար ակցիա են իրականացնելու մոտ 8000 երեխայի:  
 

Նմանատիպ նյութեր