2751 դիտում
19:46 26-12-2021
Սատարում ենք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը. Ապրելու երկիր
«Ապրելու երկիր» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը` Արցախի հարցով մեր նպատակը կա և լինելու է Արցախի վերջնական կարգավիճակի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիման վրա ինքնորոշման իրավունքի ամրագրումն ու դրա միջազգային ճանաչումը։ Արցախը երբեք չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում, և որևէ իշխանություն չի կարող արցախցու կամքը ստորադասել։
«Այս համատեքստում կուսակցությունը սատարում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 26.12.2021թ․ հայտարարությունը և հայտնում է իր անվերապահ աջակցությունը Արցախի Հանրապետությանը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման գործընթացում։
Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս հիշեցում ենք 1992թ․ հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված և մինչև այժմ գործող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշման մասին, որտեղ ամրագրված է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»»,- նշվում է կուսակցության հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
1751 դիտում
20:25 10-12-2022
Ապրելու Արցախը հայկական Արցախն է․ «Ապրելու երկիր»
1081 դիտում
18:14 24-04-2023
Ինչպես և մեկ դար առաջ, այսօր էլ հայ ժողովրդի՝ իր հողում ապրելու կամքն անբեկանելի է․ «Ապրելու երկիր»
Այս բաժնից
919 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
955 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի