211652_close_icon
views-count1855 դիտում article-date 20:05 22-12-2021

«Չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելուն»․ Լիլիթ Պիպոյանը եւս վայր է դրել ավագանու անդամի մանդատը

Սիրելի համաքաղաքացիներ, հայտնում եմ, որ Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը։

Նա նշել է իր այդ որոշման պատճառները։

«1. Չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի։

2. Բողոք և անհամաձայնություն ունեմ ավագանու ինստիտուտի նկատմամբ իսկ, որը պետք է անպայման ենթարկվի հիմնավոր բարեփոխումների` ճշմարիտ քաղաքային իշխանություն դառնալու համար, որպիսին այն բնավ չէ հիմա: Այն պետք է դառնա պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին Երևան քաղաքի համար:

Ցավոք, օդում առկախ մնաց քաղաքապետարանում Մոնումենտալ արվեստի խորհուրդ ստեղծելու իմ առաջարկը, որի համար բավականին նախապատրաստական աշխատանք էի կատարել վերջին ամիսների ընթացքում, բայց այն` լիովին ձևակերպած, կհանձնեմ մշակութային գծով քաղաքապետի տեղակալին հույսով, որ կյանքի կկոչվի»,- նշել է Պիպոյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանին 44 կողմ 10 դեմ  ձայներով անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին․ նոր քաղաքապետ է ընտրվել մինչ այդ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր