Շնորհավոր հոբելյանդ, ազգի մեծ տատիկ. վաղը Օլգա Թումանյանի 150-ամյա հոբելյանն է
Սերգո Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈԲԵԼՅԱՆԴ, ԱԶԳԻ ՄԵԾ ՏԱՏԻԿ
ՎԱՂԸ ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻ 150֊ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆ Է
Դեկտեմբերի 22֊ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կնոջ` Օլգա Մաճկալյան֊Թումանյանի ծննդյան օրն է։ Նա 150 տարեկան է դառնում։ Մեծն Թումանյանի մահվանից հետո տիկին Օլգան ստանձնեց իր բազմանդամ ընտանիքի հոգսերն ու դժվարությունները`այն արժանապատիվ կրելով մինչև իր մահը։ Նա 100 տարի ապրեց` շարունակելով Մեծ լոռեցու գրական և մարդկային ժառանգությունը պահպանելու և ամբողջացնելու կարևոր գործը և առաքելությունը։Նաև նրա ակտիվ ջանքերով էր,որ հնարավոր դարձավ Թումանյանի ողջ գրական ժառանգությունը Վրաստանից Հայաստան տեղափոխելու և հիմնադրելու Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն֊թանգարանը,Երևանի թանգարանը,որի հարկի ներքո էլ երկար տարիներ ապրեց Օլգա Թումանյանը։
Նրա կյանքի և գործունեության,մարդկային արժանիքների մասին գիրք է գրել նրա թոռնուհին Իրմա Սաֆրազբեկյանը։ Գիրքը լույս է տեսել հայերեն և ռուսերեն լեզուներով։ Տիկին Իրման այժմ Հայաստանում չէ և նա ինձ խնդրել է Երևանի Թումանյանի թանգարանում կայանալիք հոբելյանական ցերեկույթի մասնակիցներին փոխանցել իր և իր որդի Ռուբենի ողջույնի խոսքը և մի մասունք,որը մշտապես գտնվել է Օլգա Թումանյանի մոտ։
Ստորև նեկակացնում ենք Հովհաննես Թումանյանի թոռնուհու՝ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանի ողջույնի խոսքը.
֊Հարգելի ներկաներ, այսօր բոլորիս համար հրաշալի տոն է, մենք հավաքվել ենք հիշելու մի նշանավոր կնոջ և մոր։ Ամեն տարի մեր ընտանիքը՝ անկախ ժամանակներից՝ տխուր, թե ուրախ, դեկտեմբերի 22-ին միասին էր հավաքվում սեղանի շուրջը և նշում Օլգա տատիկի ծննդյան օրը։ Այդ օրը ,որտեղ էլ լիներ Թումանյանը, ինչ գործ էլ ունենար տուն էր գալիս ժամանակին ու բոլորին հավաքում սեղանի շուրջը՝ տատիկին շնորհավորելու ու ջերմ մաղթանքի խոսքեր ասելու համար։
Բոլորիս համար սիրելի մեր տատիկը ընտանիքի սյունն էր, հույսն ու հավատը։Նա սրբությամբ պահպանում էր այն օջախը, որ ստեղծել էին Հովհաննես Թումանյանի հետ։Տատիկը թոռների ու ծոռների համար թալիսման էր ,որին դիմում էինք մեր կյանքի ամենավճռորոշ պահերին ու խորհուրդներ հարցնում։ Նա մեր կյանքից հեռացավ 50 տարի առաջ,բայց դրանից հետո էլ աշխարհի տարբեր վայրերում ապրող Թումանյանական ժառանգները ամեն տարվա դեկտեմբերի 22-ին անպայման նշում են նրա ծննդյան օրը՝ հիշելով մեր հրաշք ու անկրկնելի տատիկին։
Նրա ծոռ Ռուբենը, որ փոքր հասակից շփվում էր իր մեծ տատիկի հետ, մի անգամ նվեր ստացավ Շումանի «Կենդանիների աշխարհում» գիրքը և սրբությամբ պահում է մինչ այսօր։ Մինչև այժմ էլ Ռուբենը պահում է նաև տատիկի ևս մեկ նվեր, որը այսօր թանգարանին է նվիրում Թումանանների ընտանիքի լավագույն բարեկամ Սերգո Երիցյանի միջոցով։Դա քթածխախոտի տուփն է, որը ևս մեր տան մասունքներից մեկն էր։ Սա Ռուբենի ցանկությունն է, որ մեր տատիկի ամենասիրած իրերից մեկը իր մշտական տեղը գտնի թանգարանի ցուցադրությունում։ Իմ որդի Ռուբենի ու Թումանյանի բոլոր ժառանգների հետ շնորհավորում ենք մեր տատիկի, մեծն Թումանյանի նվիրյալ կնոջ՝ Օլգայի ծննդյան հոբելյանի՝ 150-ամյակի առթիվ։
Տարիներ առաջ ես երջանկություն եմ ունեցել հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակել «Օլգա Թումանյան» գրքերը, ուր ձգտել եմ բացահայտել մեր տատիկի դժվարին, բայց արժանապատիվ ապրած կյանքի պատմությունը, որում գուցե ինչ-որ չափով ներկայացվում են Թումանյանական գերդաստանի ավանդույթների որոշ գաղտնիքներ,որոնց հավատարիմ էր Օլգա Թումանյանը ամուսնու մահից հետո էլ՝ տասնամյակներ շարունակ։
Հուսով եմ, որ այսօր էլ Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում ջերմ ու անկեղծ տոնակատարություն է սպասվում, որը նվիրված է հայ ազգի նվիրյալ կանանցից մեկին` Օլգա Մաճկալյան-Թումանյանին: Ես էլ այստեղից միանամ ձեզ ու ասեմ. ֊Շնորհավոր հոբելյանդ, ազգի մեծ տատիկ։