27857 դիտում
00:59 21-10-2018
Շնորհավո՛ր հոբելյանդ, միշտ երիտասարդ, Երևա՛ն ջան. Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձ է հղել Երեւանի հիմադրման 2800 ամյակի առթիվ:
«Սիրելի՛ երևանցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։
Քաղաքի հիմնադրման այս պատկառելի տարեդարձը լավագույնս փաստում է, որ Էրեբունուց դեպի նորօրյա Երևան հասնող հազարամյակների պատմության ընթացքում յուրաքանչյուր սերունդ իր ուրույն և կարևոր ներդրումն է ունեցել.
Երևանը մարդիկ են, պատմություններ, սերունդներից եկող ժառանգություն ու դեպի դարեր տանող պատգամ։
Երևանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է, իսկ հիմնադրման օրը` յուրաքանչյուրիս հպարտությունն ու ձեռքբերումը։
Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այսուհետ էլ սրտացավ և նվիրումով է շարունակելու անել հնարավորը՝ հանուն Երևանի շարունակական զարգացման, հզորացման և հարատևման։
Շնորհավո՛ր հոբելյանդ, մեր բարի ու ջերմ, միշտ երիտասարդ, Երևա՛ն ջան»,-ասված է ուղերձում:
Նմանատիպ նյութեր
3235 դիտում
13:41 16-04-2014
«Իմ ախպերս, ջան, ջան, ջան». տեսանյութ
2214 դիտում
10:50 19-10-2019
Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր. հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երևանի օրվա առթիվ
Այս բաժնից
751 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net