211652_close_icon
views-count1347 դիտում article-date 16:05 21-12-2021

Մարզահամերգային համալիրում կգործի պատվաստումային շարժական կետ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից 17:00-ն, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք) կգործի պատվաստումային շարժական կետ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ 

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերա բերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Նմանատիպ նյութեր